Բասկըն Օրանի աղջիկը ժխտում է Հայոց Ցեղասպանությունը

Բասկըն Օրանի աղջիկը ժխտում է Հայոց Ցեղասպանությունը

Ֆրանսիայում կրկին ազգությամբ թուրքը սկանդալ է սարքում Հայոց Ցեղասպանության ժխտման համար առաջացած անհարմարություններից։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայոց Ցեղասպանության ժխտողը ոչ ավել ոչ պակաս 2008 թվականի դեկտեմբերին «Ներեցեք մեզ, հայեր» ակցիան կազմակերպողներից մեկի՝ պրոֆ. Բասկըն Օրանի աղջիկն է։ Այո, այն անձի ով հայերից ներեղություն էր խնդրում իր բառերով ասած՝ մեծ աղետը ժխտելու համար։

Թուրքական մամուլի համաձայն՝ Բասկըն Օրանի աղջիկը՝ Սրմա Օրանը Ֆրանսիայում կանաչների կուսակցությունից առաջադրվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու։ Ֆրանսիական Վիլերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեթը Սրմայից հետաքրքվել է նրա դիրքորոշմամբ Հայոց Ցեղասպանության կապակցությամբ։ Վերջինս հրաժարվել էր նույնիսկ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ի նշան հարգանքի կանգնել։ Ինչից հետո Սրման դիմել է դատարան, որ իր հանդեպ ազգային խտրականություն են ցուցաբերում։ Սակայն դատարանը պատժել է հենց Սրմային եւ նշանակել տուգանք 1500 եվրո։ Սրմա Օրանին թվում է, որ վճիռը ամոթալի է եւ պատրաստվում է դիմել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։

Հետաքրքիր է ինչ է խորհուրդ տվել իր աղջկան պրոֆ. Բասկըն Օրանը, ով ուղիղ մեկ տարի առաջ եւս երկու թուրք մտավորականների հետ կազմակերպեց «Ներեցեք մեզ, հայեր» արշավը, որում ասվում էր. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»։

This post is also available in: ,