Ֆրանսիայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը հերքողների գործերով հատուկ դատարան

Ֆրանսիայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը հերքողների գործերով հատուկ դատարան

Ֆրանսիայում ստեղծվում է հատուկ դատարան, որը պետք է զբաղվի «Հայոց ցեղասպանությունը» հերքողների դեմ հարուցված գործերով: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները և արդարադատության նախարար Միշել Ալյո Մարին այս մասին ասել են ֆրանսիական Le Monde պարբերականին:

Նախարարների խոսքով՝ նրանք, ովքեր հերքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցանք են գործում, իսկ մարդկության դեմ հանցանք գործողները պետք է պատժվեն:

Հիշեցնենք, որ վերջերս Լիոնի դատարանը թրքուհի Սիրմա Օրանին տուգանել էր 1500 եվրոյի չափով Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Tert.am

This post is also available in: ,