Հայաստանից մոտ 10 հազար մարդ կա, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել հայկական դպրոցներ

Հայաստանից մոտ 10 հազար մարդ կա, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել հայկական դպրոցներ

Թուրքիայում Քրդական «Ժողովրդավարություն եւ մշակույթ» միությունը փետրվարի 21-ին` մայրենի լեզվի տոնի կապակցությամբ կազմակերպել էր համաժողով, որին մասնակցել է նաեւ Թուրքիայում հայկական դպրոցների համակարգող Կարո Պալյանը:

Թուրքական Atilim կայքէջի փոխանցմամբ` Կարո Պալյանը անդրադարձել է ազգային փոքրամասնություններին տրված իրավունքներում լեզվի ուսուցման մեջ տեղ գտած մի շարք խնդիրների: «Ստամբուլում 16 հայկական դպրոց կա, որտեղ սովորում են 3000 աշակերտ եւ այդ դպրոցների տնօրենները եւ փոխտնօրենները պետք է թուրք լինեն: Այդ դպրոցներ հաճախելու համար էլ աշակերտները ստիպված են ապացուցել, որ հայ են:

Հայաստանից եկած մոտ10 հազար մարդ կա Թուրքիայում, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել մեր դպրոցներ:

Մեզ ստիպում են, որ ամեն առավոտ ասենք „Թուրք եմ, աշխատասեր եմ, ճիշտ եմ“: Այն տպավորությունն է, որ մեր գոյությամբ պարտական ենք թուրք ինքնությանը: Դպրոցներ եւ եկեղեցիներ ունենք, բայց անհանգստության մեջ ենք: Մեր գլուխը որտեղ էլ թաքցնենք` միեւնույնն է մեզ պատրաստ են որսալ: Այդ պատճառով պետք է պայքարենք»,-նշել է Պալյանը:

News.am

This post is also available in: ,