The Jerusalem Post. «Lonely Planet’s»-ը ամբողջ գլուխներ է ջնջում հայ ժողովրդի պատմությունից

The Jerusalem Post. «Lonely Planet’s»-ը ամբողջ գլուխներ է ջնջում հայ ժողովրդի պատմությունից

“Ես շատ զարմացա, երբ ձեռքս ընկավ «Lonely Planet’s»-ի՝ Թուրքիայի մասին ուղեցույցը եւ երբ հայտնաբերեցի, որ առաջներում Արեւելյան Թուրքիայի բնակչության մի զգալի մաս կազմած հայերի մասին այնտեղ հիշատակում չկա։ Իսկ ուղեցույցի on-line տարբերակում ընդհանրապես հաստատվում է, որ Հայոց ցեղասպանություն, որպես այդպիսին, չի եղել եւ խոսք կարող է գնալ միայն Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի մասին, որի արդյունքում էլ ծագել է Հայոց հարցի «սցենարը»,- The Jerusalem Post-ի էջերում գրում է Երուսաղեմի հրեական համալսարանի մի գիտնական։

Գիտնականը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ «Lonely Planet’s»-ը ուղեցույցների ամենամեծ հրատարակողն է։ Եվ եթե նրանում ասվում է, որ Հայոց ցեղասպանության փաստը ենթակա է քննարկման եւ խոսվում է ինչ-որ «սցենարների» մասին, ապա մնում է տարածել ձեռքերը։ «Սակայն, առաջինը. ուղեցույցները չէ, որ պետք է դատեն պատմական հարցերի մասին, դա նրանց խնդիրը չէ։ Չէ՞ որ զբոսաշրջիկը կարող է խնդիրներ ունենալ այս կամ այն երկրի իշխանությունների հետ՝ իր մոտ ունենալով նմանատիպ ուղեցույցներ։ Այս մասին վկայում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի՝ 301-րդ հոդվածը, որ հետապնդում է Թուրքիային „զրպարտող“ յուրաքանչյուր անձի։ Այդ հոդվածը հետապնդման է ենթարկում այնպիսի մարդկանց, որոնցից է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած Օրհան Փամուկը»։

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ «նմանօրինակ ուղեցույցների գործունեության արդյունքում անհետանում է Անատոլիայում հայ ժողովրդի պատմությունը, որի արմատները մ. թ. ա. 6-րդ հազարամյակում են։ Գրված է Թուրքիայի՝ 1915-1923 թթ. պատմությունը, երբ անհետացան երկրի ազգային փոքրամասնությունները՝ հայերը, հույները եւ ասորիները։ Արդարության հավակնելով՝ „Lonely Planet’s“-ը Հայաստանի մասին ուղեցույց է հրատարակել, որում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է իբրեւ մարդկանց զանգվածային բնաջնջում, նշվում է 1.5 մլն զոհերի մասին։ Սակայն սա արդարացում չէ Թուրքիայի ուղեցույցի համար»։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

This post is also available in: ,