Թուրք փաստաբանը ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Թուրք փաստաբանը ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները հետաքրքիր որակներ են ստանում: Այս անգամ էլ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի դատարաններից մեկը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անվանափոխել: Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` փաստաբան Էզմանը նաեւ մասնակցել է «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքին: Նա պնդել է, որ 1915-ին հայերը թուրքերի կողմից ենթարկվել են պլանավորված կոտորածի: Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922թթ. դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանության մեղավորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում ներկայացնում է մեղադրանք Թալեաթ փաշայի կոմիտեի անդամների դեմ` ժամանակակից Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 եւ 371 3 հոդվածներով, 76, 77, 78 հոդվածների հատկանիշներով, որոնց ճանաչման դեպքում 1915-ի ժամանակ հայերի դեմ համակարգված իրականացված հանցանքները տեղավորվում են ցեղասպանություն հանցանքի մեջ: «Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Թուրքիայում առաջին անգամ նման դատական գործ է բացվում», – նշել է փաստաբանը:

Zhamanak.com

This post is also available in: Անգլերեն