ՈՒրացման գործը հասավ դիվան բաշուն

ՈՒրացման գործը հասավ դիվան բաշուն

Աղբյուրը՝ Իրավունք, 16․04․2010, #27

Մեր ընթերցողը հավանաբար կհիշի ՙԱրարատ՚ ռազմավարագիտական կենտրոնի դատական հայցն ընդդեմ ՙԿովկասի՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Վերջինս գիրք է լույս ընծայել, որտեղ 34 անգամ Ցեղասպանություն բառը վերցված է չակերտների մեջ: Դատն առաջին ատյանում մերժվել է, որից հետո կենտրոնը դիմել է Վերաքննիչ դատարան, որտեղ եւս մերժվել է: Կենտրոնը նպատակաուղղված ձեւով շարունակում է իր վրդովմունքն այս առումով եւ արդեն դիմել է Վճռաբեկ դատարանին: Ըստ կենտրոնի տնօրեն Ա. Այվազյանի` գրեթե ամբողջությամբ անտեսվել են հայցադիմումի մեջ եղած փաստերը: Օրինակ բերելով,որ այդ գրքում ուղղակիորեն ժխտվում է Հայոց ցեղասպանությունը: Եվ այս մասին չի խոսվել ոչ առաջին ատյանի դատարանում եւ ոչ էլ Վերաքննիչում: Երկրորդն էլ այն է, որ 34 անգամ Ցեղասպանություն բառը վերցված է չակերտների մեջ, իսկ վերը նշված դատական երկու ատյանները նշել են, որ ՙԵթե բառը վերցված է չակերտի մեջ, դա չի նախատեսում դատական հետապնդում՚, որը, ըստ պրն Այվազյանի` լրիվ անհեթեթություն է, հավելելով. ՙԵթե, օրինակ, դատավոր բառը վերցնենք չակերտների մեջ, արդյո՞ք դա չի լինի վիրավորական՚:
Ինչպես մեզ տեղեկացրեց Ա. Այվազյանը, եթե հանկարծ Վերաքննիչը տա նույն պատասխանը, ապա իրենք դիմելու են Եվրադատարանին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ