Կալիֆորնիայի նահանգապետն ապրիլի 19-26-ը հայտարարել է “Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակի օրեր”

Կալիֆորնիայի նահանգապետն ապրիլի 19-26-ը հայտարարել է “Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակի օրեր”

PanARMENIAN.Net – Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ապրիլի 19-26-ը հայտարարել է “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր”: “Կարևոր է հիշել անցյալի սարսափների մասին նման իրադարձությունների կրկնությունը կանխարգելելու համար: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների հրեշավոր ոտնահարում է և իրադարձություն, որը վրդովել է ողջ աշխարհը: 1915-1923թթ. մեկուկես միլիոն անմեղ հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում, 500 000-ը ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Որպես ամերիկացիներ և Կալիֆորնիայի բնակիչներ` մենք պարտավոր ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներին”,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն