Հարություն Առաքելյան. «Այնպես մի ազդվող կառավարություն չունենք»

Հարություն Առաքելյան. «Այնպես մի ազդվող կառավարություն չունենք»

«Այն կառավարությունը, որը խաչակրաց արշավանք է հայտարարել ազգային արժեքների և խորհրդանիշների դեմ, դատապարտված է անփառունակ վախճանի»,-հայտարարել է «Արարատ» ՌԿ-ի տնօրեն Արմեն Այվազյանը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության կազմակերպած համաժողովի ընթացքում։

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ով նույնպես մասնակցում էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության կազմակերպած համաժողովին, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ այդ համաժողովը հանգեցնի կառավարության հրաժարականին’ ասել է.

-Վերջին ժամանակներում կատարվում են գործընթացներ, որոնցով փորձում են տեսնել, թե արդյոք մեր որոշ հայրենակիցներ հայկական ինքնության հերթապահության զգացողությունը կորցրե՞լ են, թե՞ ոչ։ Այս գործընթացը ես դիտում եմ այդ շրջանակներում։ Խորամուխ չլինելով ընդհանուր օրենքի դրույթների մեջ և գալով ձեր հարցին՝ ասեմ, որ ցանկացած բան հնարավոր է։

Ապա Հ. Առաքելյանը հիշեցրել է, որ ժամանակին ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբն այնպիսի բացահայտումներ էր ներկայացրել, որ «դա նույնիսկ մի քանի կառավարության հրաժարական պետք է լիներ»։

-Բայց թե, ո՛չ հերքեցին, ո՛չ էլ մեզ դատի տվեցին։ Կարծում եմ, այնպես մի ազդվող կառավարություն չունենք, բայց ամեն դեպքում պայքարը պետք է շարունակվի, և ինչո՞ւ չէ, ձնագնդին որ մեծանա, հավատացած եմ, հասարակական ճնշման տակ ամեն ինչ էլ հնարավոր է,-ընդգծել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am