Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա՟ձեռնության կարգով ներկայացված «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախա՟գծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրա՟պետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզ՟բունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա՟գրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսան՟կյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասերում ամրագրված` «….. ուսումնական հաս՟տատություն կարող է հիմնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ» դրույթը հստակեցման կարիք ունի` հաշվի առնելով «Պետական ոչ առեւտրային կազմակեր՟պու՟թյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի, «Հանրակրթու՟թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 9-րդ հոդվածների եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքների պահանջները:
Միաժամանակ, հաշվի առնելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված եւ հանրակրթության բնագավառում պետության կողմից երաշխավորված` հանրակրթության հավաuար հնարավորությունների ու մատչելիության, ուuումնական հաuտատությունների ինքնավարության եւ դրանցում uովորողների իրավահավաuարության ապահովման պետական քաղաքակա՟նու՟թյան սկզբունքների արդյունավետ իրացման անհրաժեշտությունը` առաջարկում ենք քննարկել հանրակրթության պետական համապատասխան չափորոշիչները բավա՟րարող ուսումնական հաստատություններում օտար լեզուների խորացված կամ այլ առար՟կաների օտար լեզուներով ուսուցման դասարանների հիմնադրման մասին հարցը:
Օրենսդրական կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրա՟ժեշտ է նշել հետեւյալը.
«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի 1-ին հոդվածի թվով չորս պարբերություններում կատարվում է ծավալուն փոփոխություններ առաջին, երրորդ եւ չորրորդ պարբերություններում:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկում ենք հոդվածն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: