Կանաչ ճանապարհ՝ ռուսերեն հաղորդումներին

Կանաչ ճանապարհ՝ ռուսերեն հաղորդումներին

Կառավարությունը պատրաստվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի 5 հոդվածից սեփական նախաձեռնությամբ՝ առանց որեւէ առաջարկի հանել հետեւյալ հատվածը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Նախագծի 60 հոդվածից հանվել է նաեւ 4 մասը, որը պատասխանատվություն էր նախատեսում հիշյալ նորմի խախտման համար: Այս մասին հայտնի դարձավ երեկ՝ էկոնոմիկայի նախարարությունում քննարկման ժամանակ տարածված ամփոփաթերթիկից՝ օրենքի նախագծի շուրջ ստացված առաջարկների վերաբերյալ:

This post is also available in: ,