Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցից ուսուցիչների՞ են աշխատանքից ազատել

Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցից ուսուցիչների՞ են աշխատանքից ազատել

«7օր»տեղեկություններով’ Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցից մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ են աշխատանքից ազատվել։

-Ճիշտ չէ տեղեկությունը,-«7օր»-ին ասել է թիվ 21 դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Մարիետա Մարգարյանը։-Այսօրվա դրությամբ ոչ մեկին ո՛չ ասել ենք՝ ազատվի, ո՛չ էլ։ Ազատվելու համար էլ հիշեցում են տալիս՝ ըստ օրենքի։ Նման բան չկա՛ մեզ մոտ։ Մենք միայն քննական պրոցեսով ենք զբաղված։

Ի դեպ, տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ ուսուցիչներին դպրոցից հեռացրել են, քանի որ նրանք դեմ են եղել օտարալեզու դպրոցների բացմանը։ Այս կապակցությամբ Մ. Մարգարյանն ասել է.

-Մեզ մոտ այդպիսի քննարկում չի եղել։

Իսկ թե կոնկրետ ինքն ի՞նչ կարծիք ունի օտարալեզու դպրոցների բացման մասին՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալը հրաժարվել է ասել.

-Ես ընդհանրապես իմ կարծիքն այդպես չեմ հայտնում։ Կարծիք հայտնելուց պետք է մտածես, խորանաս դրա մեջ, իսկ ես պատրաստ չեմ դրան, ժամանակ էլ չունեմ,-նշել է Մ. Մարգարյանը։

7or.am

This post is also available in: ,