«Ջորջիան թայմս». «Վրացիների ներդրած լուման հայերի փրկման գործում շատ մեծ է»

«Ջորջիան թայմս». «Վրացիների ներդրած լուման հայերի փրկման գործում շատ մեծ է»

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի’ ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը’ ՀՀ-ի ու հայության հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ:

Հարգանքներով’

«Միտք» վերլուծական կենտրոնի

խմբագրություն

Հրապարակում N 9

Վրացիների ներդրած լուման հայերի փրկման գործում շատ մեծ է (Հայ բոլշևիկները ապօրինի կերպով, անգթորեն պոկեցին վրաց բոլշևիկներից Լոռեն)

մաս I I

Վրաստանի այլևայլ հատվածներ միշտ զավթել են հայերը (ներկայիս պահին Լոռեն ունեն զավթած), բայց, չնայած մեծ ցանկություններին, այն ամբողջությամբ երբեք չեն զավթել: Դրա փոխարեն’ հենց հայ մտավորականների խնդրանքով և հայերի բարօրության համար, վրացիները լրիվությամբ էին տիրապետում Հայաստանին:

Կարելի է համարձակորեն ասել, որ հայերին (ազգին, կրոնին և էթնոսին) փրկելու, մինչ այսօր հասցնելու, ինչպես նաև’ հայկական մշակույթի զարգացման գործում վրացիները մեծ լումա են ներդրել:

13-րդ դարի սկզբին հայերի որոշակի շրջանակներ ցանկություն հայտնեցին ստեղծել, թեպետև Վրաստանին գերհավատարիմ, բայց այնուամենայնիվ’ սեփական պետություն: Հայ պատմաբանների մի մասն այդպես էլ համարում է, որ Երկայնաբազուկները Թամարի, Լաշայի և Ռուսուդանի թագավորություններում եղել են հայերի ղեկավարներ, նույնիսկ և արքաներ: Եթե նրանք լինեին սյուզերեններ’ կտայի՞ն ինքնավարություն:

Կասկած է ծագում այն բանի, որ Գառնիսիի ու Թբիլիսիի մարտերի ժամանակ հայկական արիստոկրատիան (նշանակություն չունի’ բարեխիղճ, չար կամ ավանտյուրիստ) Իվանե Մխարգրձելիի (Երկայնաբազուկի) գլխավորությամբ դարձան Ջալալեդդինի դավադրության կողմնակիցը: Նրանց հաշվարկներով’ եթե կործանվեր Վրաստանը, ապա հնարավոր կլիներ ստեղծել հայկական պետություն, որը հենց ինքը կզավթեր Վրաստանին: Այդ ծրագրի իրականացմանը խանգարեց Իվանե Մխարգրձելու մահը, ինչպես նաև’ Ջալալեդդինի դաժանությունը հայերի նկատմամբ:

Հայ առաջնորդների որոշ մասը ցանկանում էր վրաց պետությունում հայկական հողեր հավաքել-յուրացնել:

1783թ. կնքված Գեորգիևսկի պայմանագրի համաձայն Լոռե-Տաշիրը ճանաչվեց Վրաստանի սեփականություն: 1827-1829թթ. Թուրքիայից վտարված մեծ քաբակությամբ հայեր բնակեցվեցին Լոռե-Տաշիրում, Քվեմո-Քարթլիում և Վրաստանի մի շարք այլ տարածքներում (նշենք, որ Լոռեի ազգաբնակչությունը բազմիցս է տուժել արշավանքների հետևանքով):

Հայերի ցանկությունը (Քվեմո-Քարթլին անջատել Թբիլիսիի նահանգից) իրականացնելու նպատակով Վորոնցով-Դաշկովն ստեղծեց կրկնակի հանձնաժողով, որի անդամների մեծամասնությունը հայեր ու ռուսներ էին: Հանձնաժողովերը եզրակացրին, որ այդ երկրամասը’ թե բնական և թե տնտեսական տեսակետից ավելի շուտ Թբիլիսիի հետ է կապված, քան թե Երևանի:

Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության ժամանակ վրացիները մեկնեցին իրենց քրիստոնեական, բարեկամական և հարևանական ձեռքերն’ օգնություն հասցնելու համար: Սակայն 1918 թ. մայիսի 28-ից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն (մեզանից 2 օր հետո միայն), այն ժամանակվա հայ ղեկավարության առաջին քայլերից մեկն այն էր, որ որ պատերազմ իրագործեց Վրաստանի դեմ, իսկ վրաց բանակը հայերին փետուրի նման ետ քշեց և, ամենագլխավորը, ազատագրեց Լոռե-Տաշիրի օկուպացված հատվածը (նրանք հասան մինչև Սանահին’ այն վայրը, ուր ամփոփված է Իվանե Մխարգրձելու մարմինը): Եղբայրության, բարիքի դավաճան հայ ղեկավարությանը հաջողվեց կանգնեցնել վրաց բանակի առաջընթացին (Անգլիայի ղեկավարությունն իր հերթին նպաստեց ստեղծված իրավիճակի կայութնացմանը): Եվ այդպիսով’ Լոռե-Տաշիրը հայտարարվեց չեզոք, վիճելի գոտի:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո վրաց բոլշևիկներն առանց որևէ հիմնախնդրի վիճելի տարածքը զիջեցին ,եղբայրներինե’ ոչինչ չզիջող, ագրեսոր հայ բոլշևիկներին: Այն 3812 քառակուսի կիլոմետր տարածք է: Բայց չէ՞ որ այդ ժամանակ Լոռեում հայերը չէին կազմում բնակչության մեծամասնությունը և, համաձայն 1897թ. ցուցակագրման, Բորչալուի գավառում բնակչության թիվն էր 128.587, որտեղից  հայեր’ 48.609, թուրքեր’ 37.609, հույներ’ 21.347, վրացիներ’ 6.685:  Նշենք նաև, որ այդ երկրամասը հարուստ է օգտակար համածոներով’ ոսկով, պղնձով և այլն, որոնք կազմում էին Քարթլի-Կախեթիի թագավորության եկամտի քառորդ մասը:

Եվրոխորհուրդը պարտադրում է Վրաստանին’ ընդունելու երկրից 1944թ. բռնագաղթած թուրք մեսխերին, որոնց որոշակի մասը վրացիներ են: Կարծում ենք’ կգա ժամանակ, և մեր բարեկամ հայերը կվերադարձնեն բոլշևիկների կողմից անգթորեն խլած Լոռեն, և այդ տարածքում բարեկամորեն կբնակվեն հայերն ու այսպես կոչված’ թուրք մեսխերը:

Գիա Խևելի

«Ջորջիան թայմս»

թիվ 50, 16-23.12.2004թ.

7or.am