Այդքան չարչրկված օրինագիծը, որը երկու ամիս շարունակ ենթարկվեց լրջագույն քննադատության և հասարակական հակազդեցության, ի վերջո որոշվել է դնել քվեարկության ԱԺ արտահերթ նիստում։
Մեր կազմակերպված և հետևողական ճնշման ներքո նախագծի հեղինակները ակնհայտորեն նահանջել են, և այսօր արդեն խոսվում է Երևան քաղաքից դուրս ընդամենը երկու միջազգային դպրոց բացելու մասին։ Այդուհանդերձ, օրենքի փոփոխությունն ամեն պարագայում անթույլատրելի է և խիստ վտանգավոր։ Բացի այդ, անգամ այդ երկու դպրոցներում ՀՀ հայ քաղաքացիները պետք է սովորեն հայերեն լեզվով։
Հունիսի 23-ին, ժամը 11:00 Մելիք-Ադամյան 2 հասցեում գտնվող Կառավարության նիստերի դահլիճի դիմաց տեղի է ունենալու բողոքի բազմամարդ ցույց։ Մեր ներկայությամբ և ակտիվությամբ սկսած գործը հասցնելու ենք հաղթական ավարտին և կանխելու ենք չարաբաստիկ օրինագծի ընդունումը։ Մենք դա կարող ենք։
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ