ՌԵՋԵՆՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԵՋԵՆՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի պատասխան հունիսի 29–ին Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խմբի ուղարկած նամակի, որում ներկայացված էին օտարալեզու կրթության վերաբերյալ խմբի տեսակետները՝ ստացվել է Թաիլանդում և Միացյալ Թագավորությունում Ռեգենտի դպրոցի հիմնադիր և նախագահ դոկտոր Վիրաչայ Թեչավիջիթի նամակ–հայտարարությունը, որի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Նամակի բովանդակությունից բխող իրավիճակի փոփոխության առնչությամբ նախաձեռնող խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

2006թ. հայ ուսանողների առաջին խմբի՝ Հայկ և Աննա Հարությունյանների ավարտելը, ովքեր սովորում էին Թաիլանդի Ռեջենտի դպրոցում իմ ընտանիքի Թեչավիջիթ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կրթաթոշակով, նշանավորեց երիտասարդ հայ ուսանողների համար հատուկ կրթաթոշակային ծրագրի սկիզբը: Այս պահի դրությամբ երիտասարդ հայերին Թաիլանդի Ռեջենտի դպրոցում սովորելու համար շնորհված կրթաթոշակների կուտակային արժեքը կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար, որից օգտվել են 14-ից 18 տարեկան մոտ 60 հայ ուսանողներ: Ներկայում 45 ուսանողներ սովորում են Թաիլանդի երկու ուսանողական ավաններում:

Շրջանավարտների մեծամասնությունը շարունակու է կրությունը աշխարհի լավագույն համալսարաններում (օր.՝ Քեմբրիջի Համալսարանում (Cambridge University), Լոնդոնի Համալսարանական Քոլեջում (UCL – University College London), Տորոնտոյի համալսարանում (University of Toronto), Լոնդոնի Թագավորական Քոլեջում (Imperial College London), Էքզեթերում (Exeter), Լանքաստերում (Lancaster)): Համալսարանը ավարտելուց հետո այս ուսանողները կա՛մ արդեն վերադարձել են, կա՛մ պլանավորում են վերադառնալ Հայաստան՝ բարձր գիտական կոչումներ ստանալուց հետո: Շրջանավարտներից ոմանք շարունակել են իրենց բարձրագույն կրթությունը Հայաստանի համալսարաններում: Քսանվեց հայ ուսանողներ այս պահին հարցազրույցներ են անցնում Թաիլանդի Ռեջենտի դպրոցում սովորելու կրթաթոշակների համար:

2009թ. հունիսին, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նրան է ներկայացվել Համաշխարհային միացման կրթաթոշակային (Global Connect Scholarship) ծրագիրը: Քննարկվել է նաև Հայաստանում Թաիլանդի Ռեջենտի դպրոցի մասնաճյուղի հիմնման հնարավորությունը: Այնուամենայնիվ, գործընթացը ավելի հեռուն չգնաց հետևյալ պատճառներով.

1) Ներկա պահին Հայաստանում չկա հայրենադարձների և օտարերկրացիների համայնքի բավականաչափ կրիտիկական զանգված: Օտարերկրացիների երեխաների մեծ թվաքանակը էական է՝ որպես իրապես միջազգային դպրոց դրա գործունեությունը և բարգավաճումը հնարավոր դարձնելու համար: Սա կլինի միայն այն ժամանակ, երբ օտարերկրյա ներդրումները, միջազգային առևտրական և դիվանագիտական գործունեությունը կբարձրանան ընդունելի մակարդակի վրա:

2) Հայաստանը դեռևս չի տուժում, կորցնելով հսկայական քանակի արտարժույթ, ՄԹ-ի և ԱՄՆ-ի նման թանկարժեք երկրներում մեծաթիվ հայերի ուսուցման պատճառով: Այսպիսով, միջազգային դպրոցի հիմնումը Հայաստանում անհրաժեշտ չէ՝ արտարժույթ տնտեսելու առումով, ինչպես դա եղավ Թաիլանդում, երբ 1992թ. փոխվեց օրենքը, քանի որ միայն ՄԹ-ում սովորում էին 20,000 երիտասարդ թայ ուսանողներ:

3) Հայաստանի օրենսդրությունը չի թույլատրում Ռեջենտի դպրոցների նման միջազգային դպրոցների հիմնումը, որոնք բրիտանական հիմք ունեն և օգտագործում են անգլերենը որպես դասավանդման լեզու: Ես, այնուամենայնիվ, համաձայն եմ, որ դեռևս կարիք չկա փոփոխելու օրենսդրությունը: Փոփոխության հիմնավորումը պետք է լինի բնական, ինչպես նկարագրել եմ 1-ին կետում:

4) Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը (համալսարանները) համատեղելի չեն միջազգային բակալավրիատի (IB) կամ Ա մակարդակի (A Level) շրջանավարտների հետ: Եվ այսպիսի անգլիալեզու կրթությամբ (եթե երբևէ հիմնադրվի) շրջանավարտները պետք է շարունակեն իրենց կրթությունը արտերկրում: Սա կարելի է համարել ոչ արդյունավետ մոտեցում:

5) Մենք Ռեջենտի դպրոցի մասնաճյուղ ենք հիմնել Միացյալ Թագավորությունում: Ուստի, այս պահին առաջնահերթությունների փոփոխություն է տեղի ունեցել:

Այսպիսով, տեսանելի ապագայում Հայաստանում Ռեջենտի դպրոցի մասնաճյուղի հիմնադրման պլաններ չկան: Միևնույն ժամանակ, մենք հանգամանորեն հետևում ենք Հայաստանում ընթացող քաղաքացիական նախաձեռնություններին` կապված նոր օրենքի շուրջ անհանգստությունների հետ, ինչը կարող էր վտանգել հայ երիտասարդների՝ Հայաստանի մշակույթի և հայոց լեզվի խորը գիտելիքների անհրաժեշտությունը: Ինչպես նկատել
էինք, օրենսդրական փոփոխությունը թույլատրում է դասավանդել օտար լեզվով միայն ավագ դասարաններում: Այսինքն, լիովին անգլերեն լեզվով գործառնող միջազգային դպրոցը, որտեղ կուսանեին երեք տարեկան հասակից, դեռևս արգելվում է սույն օրենքով: Կարծում եմ, որ չափազանց վաղ է Հայաստանում նման միջազգային դպրոցի հիմնումը և այն չի ունենա այնպիսի էական առավելություն, որը կարդարացներ առկա լուրջ մտահոգությունները:

Ուստի, նպատակ ունենալով աջակցելու հայոց լեզվի պահպանման քաղաքականությունը, որի նպատակն է հայ երեխաների կողմից հայոց լեզվի սերտումը, կցանկանայի տեղեկացնել հայ հասարակությանը, որ ներկայում ծրագրվում է հայագիտական բաժին հիմնել Թայլանդի և ՄԹ-ի Ռեջենտի դպրոցներում: Այստեղ կատարելապես երկլեզու Հայաստանի քաղաքացիները կդասավանդեն հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն: Այժմ մենք լրջորեն ընտրում ենք ուսուցիչների` հույս ունենալով սույն թվականի սեպտեմբերից սկսել ծրագիրը ՄԹ, Պաթթայի և Բանգկոկի ուսանողական ավաններում:

Իմ այցի ընթացքում ես կանցկանցեմ հարցազրույցներ մի քանի թեկնածուների հետ` Ռեջենտի դպրոցում հայոց լեզվի և մշակույթի դասավանդման համար: Ես նաև հուսով եմ, որ սա շատ լավ հնարավորություն կընձեռի արտերկրի հայերին հետաքրքրություն ցուցաբերել իրենց երեխաներին մեր լավագույն դպրոցներում ուսման տալու գործում, որպեսզի նրանք սովորեն նաև իրենց մայրենի լեզուն, ինչպես նաև հայ
գրականությունը և Հայաստանի պատմությունը: Հայկական դասաժամերը բաց են լինելու նաև օտարազգիների համար և ես հավատում եմ, որ սա մեծ հնարավորություն է շատ ոչ հայ ուսանողների համար գիտելիքներ ձեռք բերել զարմանահրաշ ազգի և հինավուրց հայոց լեզվի մասին:

Գլոբալ Բրիջ Կրթական կենտրոնը, որը հանդիսանում է Ռեջենտի դպրոցի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում և ստեղծվել է մեր ավագ շրջանավարտներ` Հայկ և Աննա Հարությունյանների կողմից, կտեղեկացնի ձեզ հետագա զարգացումների մասին:

6 հուլիսի 2010 , lragir.am