Ադրբեջանցիք հայ երիտասարդի մահը ներկայացնում են որպես ինքնասպանություն

Ադրբեջանցիք հայ երիտասարդի մահը ներկայացնում են որպես ինքնասպանություն

Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, մահացել է Ադրբեջանում գերի ընկած հայ երիտասարդ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը։

Հղում անելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե Մանվել Սարիբեկյանը «դիվերսանտ» է, տեղի ունեցածն էլ՝ «ինքնասպանություն»։

Ադրբեջանական կայքերը նաև տեղեկատվություն են տարածել, թե Մ. Սարիբեկյանը գերվել է սեպտեմբերի 11-ին՝ «դիվերսիոն գործողություն իրականացնելիս»։ Նրանք նաև համացանցով տարածել են մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում է, թե իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել է Մանվել Սարիբեկյանի՝ դիվերսանտ լինելու լուրը՝ նշելով, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել էր ու հատել հայ-ադրբեջանական սահմանը։

Նշենք , որ մինչ այժմ Հայաստանում ոչ մի  ադրբեջանցի գերու մահվան դեպք չի գրանցվել։

www.7or.am

This post is also available in: Անգլերեն, Ռուսերեն