Վահե Սարգսյան. «Ցավով եմ արձանագրում որոշ քաղաքագետների այսպիսի գնահատականները»

Վահե Սարգսյան. «Ցավով եմ արձանագրում որոշ քաղաքագետների այսպիսի գնահատականները»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադառնալով Դաշտային առաքլեություն իրականացնելուց հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը, որտեղ օգտագործվում են «օկուպացված տարածքներ» և «Ստեփանակերտ-Խանքենդի» տերմինները, ասել էր, թե այդ հայտարարության մեջ կրիմինալ չի տեսնում և հայկական կողմի համար դա դրական հայտարարություն է։

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով սրան՝ ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ հայտարարությունը չի կարելի դրական համարել։

-Եթե որոշ քաղաքագետներ այսպիսի գնահատականներ են տալիս, ես ուղղակի ցավով եմ դա արձանագրում։ Ցավալի է, որ հայ քաղաքագետները Ստեփանակերտին Խանքենդի անվանող ինչ-որ դիվանագետների հայտարությունը (կապ չունի ՝լինի դա Մինսկի խումբի համանախագահ, թե այլ մարդ) այսպես են գնահատում, նրանք սխալ ճանապարհի վրա են։

Նրա խոսքերով՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, այլ ոչ թե բորոբոքելը, իրավճակը պետք է զերծ նմա նմանատիպ հայտարարություններից։

-Նրանք  լավ գիտեն, թե Խանքենդի անվանումը որտեղից է գալիս, և նրանք գիտեն, որ պատմականորեն նման անվանում չկա։ Եվ ոչ միայն պատմականորեն, այլև ԼՂՀ Սահամադրությամբ Խանքենդի բառ գոյություն չունի,-ասել է Վահե Սարգսյանը։

Նա նշել է, որ ի հակադրություն նմանատիպ հայտարարությունների՝ հայկական կողմը պետք է ԵԱՀԿ համանախագահներին վերջնագիր հղի, որ եթե ուզում են խաղաղություն լինի, պետք է զերծ մնալ նվաստացուցիչ հայտարարություններից։

Վահե Սարգսյանի խոսքերով՝ տեխնիկական առումով խնդիր չկա, որ Արցախի տարածք համանախագահները մուտք են գործել Ադրբեջանի տարածքից, բայց նրանք պետք է գիտակցեն, որ մուտք են գործել ԼՂՀ Սահմանադրությամբ նրան պատկանող, այլ ոչ թե օկուպացված տարածքներ։

www.7or.am