ԱԺ-ն հետաձգում է օտարալեզու դպրոցների մասին օրինագծի քվեարկությունը

ԱԺ-ն հետաձգում է օտարալեզու դպրոցների մասին օրինագծի քվեարկությունը

Այսօր` Ազգային ժողովի նիստերի հերթական քառօրյայի վերջին օրը, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չի քվեարկի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություն նախատեսող օրինագիծը: Այս մասին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:

Քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնել ԱԺ-ի մոտ մինչ այն պահը, երբ հայտնի է դարձել, որ օրինագիծն այսօր չի քվեարկվելու:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ եթե ԱԺ արտահերթ նիստ չգումարվի, ապա օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հավանաբար կքվեարկվի հաջորդ քառօրյային, որը տեղի կունենա երկու շաբաթ անց:

Նախապես հայտնվում էր, որ օրինագւծը քվեարկվելու է այս քառօրյայում: Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը ևս ցուցարարներին ասաց, որ օրինագիծը կքվեարկվի այս քառօրյայում:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեության նախատեսող օրինագծն ընդունվեց հունիսի 24-ին` Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը:

www.hetq.am