Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը

Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»ը մի քանի շաբաթ առաջ սկսած «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» անցկացնելու վերաբելյալ իր հայտարարությունը,որը իբրև հետաձգվել էր, կրկին շրջանառության մեջ է դրել: Կարծում ենք, որ մենք’ հայաստանաբնակ հայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք, քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը օկուպացված է մնում տվյալ պետության կողմից, քանի դեռ հազարամյա հայկական խաչքարերը հողին են հարթեցվում, քանի դեռ Ադրբեջանը հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ  լինելը», տանջամահ է անում:

Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը:

Ժամանակին թույլ տալով մեր հողերի մի մասի նվիրումը նորաստեղծ Ադրբեջան պետությանը’ մենք աջակցեցինք նրանց ազգ դառնալու գործընթացին’ հետագայում էլ արյան գնով ետ բերելով մեր իսկ հողերը: Այժմ էլ մեր հայրենակիցները կամավոր աջակցում են ադրբեջանական մշակույթի ստեղծամանը’ ցանկանալով այդ «սուրբ» գործին մասնակից դարձնել նաև Հայ հասարակությանը :

Որպես Հայ երիտասարդներ, դատապարտում ենք գեորգիվանյանների կազմակերպած այս միջոցառումը, ինչպես նաև նույնաբնույթ բոլոր միջոցառումները և պահանջում ենք չիրականացնել այդպիսիք մեր հողի վրա:

Հայազն Երիտասարդների Միաբանություն 

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միուություն

«Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական նախաձեռնություն

Հայրենասեր Պատանիների Միություն

«Վանաձորի Ազգայնական Ճակատ»

www.7or.am