Հայերին չեն սիրում

Հայերին չեն սիրում

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետը հայտարարել է, թե «ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը հանցագործություններ են կատարում Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիները»:

«ՉԻ» – Մեր ջերմ ողջույնները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Եթե հիշում եք` ընդամենը մի շաբաթ առաջ նա հայտարարեց, թե Ռուսաստանում ազգային փոքրամասնություններից ամենաօրինապաշտը հայերն են: Փաստորեն, պատասխանը շատ չուշացավ:

Իրականում բոլորն էլ, իհարկե, գիտեն, որ հանցագործությունն ազգություն չունի, և կատարյալ հիմարություն է հանցագործներին ըստ ազգային պատկանելության բաժանելը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները նման հայտարարություններով պարզապես իրենց վերաբերմունքն են արտահայտում տվյալ երկրի նկատմամբ ու նաև ուղղորդում տվյալ ազգության նկատմամբ ռուսների վերաբերմունքը: Այսինքն` սա, ըստ էության, քաղաքական հայտարարություն է, և մեզ պիտի մտահոգի այն հարցը, թե այդ ո՞ր օրվանից վրացիներն ու ադրբեջանցիներն ավելի օրինապաշտ դարձան, քան հայերը, և ո՞րն է այս փոփոխության պատճառը:

www.hetq.am