900 եվրո` ՀՀ նախագահին վիրավորելու համար

900 եվրո` ՀՀ նախագահին վիրավորելու համար

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաևը նոյեմբերի 18 դատարանի որոշումով տուգանվել է 900 եվրո` Սերժ Սարգսյանին մարդասպան և ահաբեկիչ կոչելու համար: Ըստ ադրբեջանական «Media forum»-ի` Աբդուլաևը ձերբակալվել էր 2010-ի հուլիսի 22-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիա այցելության ժամանակ, մասնակցելով  բողոքի ակցիային, հնչեցրել էր «Սարգսյանն ահաբեկիչ է և մարդասպան» կարգախոսը:

«Ոստիկանությունն ինձ ձերբակալեց: Ինձ ասացին, որ Գերմանիայի օրենքի համաձայն` ես օրենք եմ խախտել` վիրավորելով Սերժ Սարգսյանին»,- ասել է Աբդուլաևը` նշելով, թե չի վճարելու տուգանքը և իրավաբան է վարձելու` պատիժը չեղյալ հայտարարելու նպատակով:

www.hetq.am

This post is also available in: ,