Այս դեպքը հատուկ հայ-թուրքական հարաբերությունների որոշ փորձագետների “պատվին” է

Այս դեպքը հատուկ հայ-թուրքական հարաբերությունների որոշ փորձագետների “պատվին” է

Կա հայ փորձագետների մի խումբ, ովքեր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություներով և կարծում են, որ իրական Թուրքիան դա Ստամբուլը և Անկարան են, ուր պարբերաբար այցելում են դրամաշնորհային ծրագրերով: Իրական Թուրքիան ծայրամասային քաղաքներում է, հեռու արտերկրների դեսպանատների աչքից ու ազդեցությունից:

 Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ թուրքական հասարակության մի ստվար հատված ոչ միայն 100 տարվա ընթացքում չի քաղաքակրթվել, այլ նաև ավելի ագրեսիվ ու բարբարոս է դարձել: 1915թ-ին թուրք ջարդարարների հիմնական կոչն էր`”լավ հայը մեռած հայն է”: Համարյա հարյուր տարի անց դեպքերը կրկնվում են և այս անգամ ջարդարարների կոչը դարձել է` “լավ քուրդը մեռած քուրդն է”: Ամեն ինչ մնացել է նույնը , միայն թուրք ազգայնականների համար ցեղասպանության թիրախն է փոխվել:

Մերսին քաղաքի Ասլանկոյ թաղամասում ազգությամբ քուրդ փեսայի կողմից հրավիրված մի խումբ քուրդ ընտանիքներ, իրենց կանանցով ու երեխաներով հանդերձ, ենթարկվել են դաժան ծեծի թուրք ազգայնականների կողմից մահակներով ու երկաթե ձողերով միայն այն բանի համար, որ խոսել են քրդերեն: 11 մարդ վրավորվել է , որոնցից մեկի վիճակը ծանր է, այս մասին տեղեկացրել է Dengetv հեռուստաընկերությունը: Ականատեսների վկայությամբ, հավաքված ազգայնական խուժանը անընդհատ բացականչել է,-“ Մեր գյուղը քրդեր են եկել: Պետք է կենդանի դուրս չգան: Հարձակվեք, սպանեք: Լավ քուրդը մեռած քուրդն է”: Ոստիկանությունը հարձակվողներին ձերբակալելու փոխարեն փորձել է ձերբակալել տուժած անձանց: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հարձակվողների օգտագործած մահակները և երկաթյա ձողերն անհետացել են ոստիկանության ժամանումից հետո:

Հաղորդվում է նաև, որ եթե չլիներ Մերսինի Ակդենիզ քաղաքի քաղաքապետ Ֆազիլ Թուրքի և BDP քրդական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Մուսա Կուլուի միջամտությունը, ապա ոստիկանների թողտվությամբ քուրդ ընտանիքները հարձակման կենթարկվեին նաև հիվանդանոցում: Հարձակումը եղել է լավ պլանավորված և թուրք ազգայանական ջարդարարները երեք միկրոավտոբուսներով շարունակել են հետապնդել մնացյալ քուրդ ընտանիքներին, որոնք փորձել են ավտոմեքենաներով փախցնել իրենց ընտանիքները գյուղից:

Քուրդ ընտանիքները հարձակման են ենթարկվել միայն այն բանի համար, որ մի պատանի քուրդ քրդերեն հարց է տվել իր հորը: Քրդերեն խոսք հնչելը դարձել է ազգայնականների համար հարձակման ազդանշան:

www.armweeklynews.am

This post is also available in: ,