Շվեյցարիան քրեական գործ է հարուցում թուրք պետնախարարի դեմ

Շվեյցարիան քրեական գործ է հարուցում թուրք պետնախարարի դեմ

Ցյուրիխի դատախազությունը սկսել է հետաքննել Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի` Շվեյցարիայում անցյալ շաբաթ արած հայտարարությունը, թե ինքը ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ չի վախենում ձերբակալությունից:

 Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Շվեյցարիան ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք համարող օրենք:

 Ցյուրիխի դատախազ Քրիստինա Բրաունշվիգը թուրքական Doğan գործակալության հետ զրույցում ասել է, որ Բաղըշը խախտել է Շվեյցարիայի օրենքը: «Ներկայումս փորձում ենք պարզել` Թուրքիայի քաղաքացի Բաղըշը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի՞, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա մենք մոտ ժամանակներս նրա դեմ քրեական գործ կհարուցենք»,- ասել է դատախազը:

 Ինքը` Բաղըշը, դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը, սսկայն նշենք, որ օրերս Al Jazeera-ին տված հարցազրույցում նա դարձյալ «փայլել է»` ցինիկաբար հայտարարելով, որ «եթե պատմականորեն եւ գիտականորեն ապացուցվի, որ 1915 թվականին անատոլիական հայերի տեղահանումը ցեղասպանություն է, ապա Թուրքիան ներողություն կխնդրի»:

 www.yerkir.am

This post is also available in: Անգլերեն