«France-Arménie».«Իսկանդարյանը ակնարկում է, թե Արևմտյան Հայաստանը հայկական հող չէ»

«France-Arménie».«Իսկանդարյանը ակնարկում է, թե Արևմտյան Հայաստանը հայկական հող չէ»

Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։

Այս խնդրին անդրադարձել է նաև «Ֆրանս- Արմենիա»-ն նկատելով, թե Կովկասյան ինստիտուտը հրապարակել է «Կովկասյան հարևանություն` Թուրքիա և Հարավային Կովկաս»հոդվածը, որտեղ թուրք հեղինակը բացահայտորեն կասկածի տակ էր առնում Հայոց Ցեղասպանության փաստը` 34 անգամ «Ցեղասպանություն» բառը չակերտների մեջ առնելով: Հոդվածագիրը նաև նկատում է, թե Ալեքսանդր Իսկանդարյանը` Կովկասյան ինստիտուտի տնօրենն անգամ չի բարեհաճել ներկայանալ դատարան, վստահ լինելով, որ գործն ընդամենը 5 րոպե կտևի: «Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից մերժման վճռի ներկայացումը տևեց ընդամենը 1 րոպե 15 վայրկյան»,-գրում է պարբերականը:

«Այդ պահին Իսկանդարյանը ԶԼՄ-ների առջև պաշտպանում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը»,-գրում է «Ֆրանս- Արմենիա»-ն ու հավելում. «Սակայն այսքանով Իսկանդարյանի գործունեությունը չի սահմանափակվում: Ռուսերեն լեզվով գրված իր մեկ այլ հոդվածում Իսկանդարյանն ակնարկում է, թե Արևմտյան Հայաստանը հայկական հող չէ, սակայն բնակեցված է եղել հայերով: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դա` «այսպես կոչված` Առաջին Հանրապետությունն է, իսկ Ծիծեռնակաբերդը` ամեն տարի երթերի կազմակերպման նախընտրած վայր է»:

ArmAr.am, 21.12.2009