Հոլանդական լրատվական կայքերից մեկի թուրք լրագրողը հեռացվել է աշխատանքից Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ ներողություն չհայցելու համար

Հոլանդական լրատվական կայքերից մեկի թուրք լրագրողը հեռացվել է աշխատանքից Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ ներողություն չհայցելու համար

Հոլանդիայում լրատվական կայքերից մեկի թուրք լրագրողը հեռացվել է աշխատանքից Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ այնուհետ ներողություն չխնդրելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։

Հոլանդական De Dagelijksestandaard էլեկտրոնային լրատվական գործակալության թուրք լրագրող Արմանդ Սաղը հոդված է գրել՝ «Թուրքերը հայերին ցեղասպանության չեն ենթարկել» վերտառությամբ։ Թուրք լրագրողը նշում է, որ այդ հրապարակումից հետո իր խմբագրին բազմաթիվ հայեր են զանգահարել, որից հետո խմբագիրը իրենից պահանջել է հայերից ներողություն խնդրել։ Թուրք լրագրողը հրաժարվել է անել դա, եւ խմբագիրը նրան հեռացրել է աշխատանքից։ Հեռացված թուրք լրագրողը նշում է, որ ինքը գիտեր, որ հայկական Սփյուռքը ուժեղ է, բայց այդ մասշտաբի՝ չէր սպասում։ «Հոլանդիայում կա 12 հազար հայ, իսկ թուրքերը 450 հազար են, սակայն ցավոք սրտի թուրքական համայնքը բավարար աջակցություն ցույց չտվեց ինձ եւ ես մենակ մնացի»,-տխրությամբ ասել է աշխատանքից հեռացված թուրք լրագրող Արմանդ Սաղը։
Լուրեր Հայաստանից – NEWS.am

This post is also available in: ,