“21-րդ դարի վանդալներ”-ին պատվում են

“21-րդ դարի վանդալներ”-ին պատվում են

“21-րդ դարի վանդալները” ֆիլմի խտասկավառակները Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը բաժանել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին: Սպարտակ Ղարաբաղցյանի` “Հայկ” կինոստուդիայում նկարահանած “21-րդ դարի վանդալները” ժապավենն անդրադարձ է թուրք-ադրբեջանական արյունոտ ձեռագրին` Հայոց Ցեղասպանությունից մինչեւ Գուրգեն Մարգարյանի սպանություն ու Ջուղայի խաչքարերի ոչնչացում:

Հայերի ու հարեւանների մասին Ստրասբուրգում մասամբ պատկերացում տալուն ուղղված ֆիլմը, սակայն, հենց տեղում, Հայաստանի անկախ Հանրապետությունում, հակազդեցության հանդիպեց առաջին իսկ ցուցադրության ժամանակ: 2009 թվականի մարտին Սեւծովյան ավազանի երկրների մշակութային համաժողովում, այլ ֆիլմերի թվում, երբ ցուցադրվեց “21-րդ դարի վանդալները”, թուրքերի պատվիրակությունը լքեց դահլիճը: Այնուհետեւ կինոնկարի հեղինակը ստիպված էր երկար բացատրություներ տալ Մշակույթի նախարարությունում:

Սպարտակ Ղարաբաղցյան, “21-րդ դարի վանդալները” ֆիլմի հեղինակ. “ԱԳՆ-ն Մշակույթի նախարարությունից էր բացատրություն պահանջել: Այդ աժիոտաժը, ոչ չգիտես, ծիծաղես, թե լաց լինես, ոնց որ հրահանգված լինի, որ թուրքերի, ադրբեջանցիների մասին բացի սիրո խոստովանությունից այլ բան չի կարելի”:

Սպարտակ Ղարաբաղցյանը նման նվաստացում չի հիշում անգամ խորհրդային տարիներից. նրան զանգում էր Մշակույթի փոխնախարարն ու նեղսրտում, որ թուրքերի պատվիրակության անդամները ընթրիքի չեն ներկայանում: Այնուհետեւ պատվիրակությանը հրավիրում է անձամբ Մշակույթի նախարարը եւ իրենց երկրի նիստուկացով հյուրասիրում: Պարզվում է համաժողովին ֆիլմը ցուցադրվել էր թյուրիմացաբար` ցանկում գրված է եղել աշխատանքային անվանումը` “Ջուղա”, այնինչ ժապավենը պատմել է եւ Հայոց Ցեղասպանության ու Հունգարիայի սպանդի մասին:

Սպարտակ Ղարաբաղցյան, “21-րդ դարի վանդալները” ֆիլմի հեղինակ. “Ու ես մտածում եմ, ինչքան բաներ կան, որ այդ տաբուի տակ պիտի մնան: Եթե այդ գնով պիտի բացենք սահմանը, մեր պատմության, հիշողության վերացման, ես դեմ եմ: Հետո ինչով պիտի փաստենք, որ երկիր ենք կորցրել: Մի Աղթամար է նորոգել, աշխարհով մեկ հայտարարում է, բայց քանի հայկական եկեղեցի է ոչնչացրել, ոչ մեկը չի ասում”:

Աղմուկը հանդարտվում է միայն մի քանի օր անց, երբ պարզ է դառնում, որ ֆիլմը ընդգրկվել է Սիրակուզայի միջազգային կինոփառատոնում: Նյույորքյան ցուցադրության ժամանակ դահլիճի գերակշիռ մասը օտարերկրացիներ էին: Արձագանքները հեղինակին մտահոգության տեղիք են տվել. հայոց պատմությունն ու մշակույթը արտասահամանում պատշաճ չի ներկայացվում, այնինչ հետաքրքրությունը մեծ է:

Yerkir.am

This post is also available in: ,