Թուրքիայի Վանի նահանգում հայկական գերեզմանոց են ավերում՝ շինարարության պատրվակով

Թուրքիայի Վանի նահանգում հայկական գերեզմանոց են ավերում՝ շինարարության պատրվակով

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ` Յայլաքոնաքի (նախկին անունը Թերեմաղ) գյուղապետը շինարարություն է իրականացնում հայկական գերեզմանոցի տեղում, որի պատճառով գյուղացիները ընդվզել են եւ բողոքել: Շինարարության դադարեցման համար գյուղացիները դիմել են երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը: Խնդիրը նաեւ թուրքական խորհրդարան է ներկայացրել Վանից ընտրված պատգամավոր Ֆաթմա Քուրթուլանը: Գյուղացիների անունից խոսող Համիթ Քարջըն, նշելով, որ խնդրի հետ կապված՝ դիմել են նաեւ Մարդու իրավունքների միության Վանի մասնաճյուղին, ասել է. «Մարդկային ոսկորները եւ գերեզմանաքարերը այդ վայրում ցրված են ամենուր: Մարդու իրավունքների պաշտպաններին եմ դիմում. Այն ինչ կատարվում է, դեմ է թե՛ իրավունքին, թե՛ մարդկային արժեքներին»:
Լուրեր Հայաստանից – NEWS.am

This post is also available in: ,