Ազատ Գասպարյան. «Իսկ մե՞նք ենք ընտրել խորհրդարանը…»

Ազատ Գասպարյան. «Իսկ մե՞նք ենք ընտրել խորհրդարանը…»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստագետ Ազատ Գասպարյանն ասել, է թե այսօրվա իրավիճակում օտարալեզու դպրոցների բացմանը դեմ է։

-Առաջին լսումը եղավ, որ ՀՀ-ի ուսումնական հաստատություններում, ինչպես որ իրենք են ասում, կրթության լեզուն գրական հայերենն է և հաջորդող բառը՝ «բացառությամբ»։ Հայը, որ իմացավ այդ բառը, կսկսի ամեն ինչ բացառել։ Սա ահավոր վտնագավոր է։ Երկրորդ լսման ժամանակ պետք է հանեն այդ բառը։ Հայաստանում կրթության լեզուն հայերենն է և վերջ։ Պահարեն մի շատ հանճարեղ բան է ասել. «Մայրենի լեզվի հարցում թուրքական յաթաղանն ու սվինը չարեցին այն, ինչ հայոց մայրերը»։ Նախ մեր մեջ պետք է բուժենք օտարամոլության ախտը, նոր անդրադառնանք օտարալեզու դպրոցներին։ Ես վախենում եմ, որ մերոնք անպայման երեխաներին կտանեն հենց այդ դպրոցները-նշել է նա։

Ազատ Գասպարյանն ասել է, որ չի հասկանում, թե ում են այսօր պետք օտարալեզու դպրոցները։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի վստահում իր իսկ ընտրած խորհրդարանին՝ Ազատ Գասպարյանն ասել է, թե եթե մեծամասնությունը կողմ է քվեարկել, ուրեմն այս պահից չի վստահում։

-Չարենցի նման հսկային շան տեղ չէին դնում։ Մենք ո՞վ ենք։ Այսպես են ասում, բայց ցավում եմ, որ չեն դնում,-նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե որն է այս իրավիճակից ելքը՝ խորհրդարան փոխե՞լը՝ Ազատ Գասպարյանն ասել է.

-Այնպես եք ասում՝ փոխել, կարծես թե մենք ենք փոխողը։ Իսկ մե՞նք ենք ընտրել խորհրդարանը, չգիտեք, որ այդքան էլ… Ես խորհրդարան փոխելուն կողմնակից չեմ։ Ես կուզեմ, որ խորհրդարանը հասկանա, որ պիտի բուժել օտարամոլության ախտը, նոր օտարալեզու դպրոց բացել։ Այսքան բան։ Մեկն ու մեկը ասե՞լ է դրա մասին։ Այդ մասին ոչ ոք չի ասել,-նշել է նա։

7or.am