Հարվարդի համալսարանը հեղինակազրկում է իրեն

Հարվարդի համալսարանը հեղինակազրկում է իրեն

Կապիտալ, 11․11․2009

Արդեն բավական ժամանակ է, ինչ «Հարվարդի մարդասիրական նախաձեռնություն» ծրագրի մասնակից և Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի այցելու, գիտնական, դոկտոր Պամելա Շտայները հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունները բարելավելու նպատակի քողարկման ներքո արագացված տեմպերով աշխատանք է տանում 1915-1923 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ հայերին հանդարտեցնելու հարցում, ընդ որում՝ տուժածների հաշվին:

Մի քանի շաբաթ առաջ՝ օգոստոսի 31-ից սկսած ժամանակահատվածում, մինչ ամբողջ աշխարհի հայ համայնքն ակտիվորեն քննադատում էր թուրքական կողմի թելադրանքով պատրաստված տխրահռչակ արձանագրությունները, դոկտոր Շտայնմայերը և Հարվարդի համալսարանը դոկտոր Էիլին Բաբիթը, տեղյակ չպահելով հայերի 99 տոկոսին, սեպտեմբերի 18-20-ը իրենց համար հանգիստ թուրք-հայկական սեմինար էին անցկացնում:

Իրականում այսպես կոչված «հակամարտությունների կարգավորման սեմինարը» ընդամենը խորամանկ քայլի մի նոր տեսակ էր՝ ուղղված, թերևս, թուրք-հայկական հաշտության մեկ այլ խաբեբա հանձնաժողով ստեղծելուն:

Հետաքրքիր է իմանալ, թե «սեմինարի» կազմակերպիչներն ինչո՞ւ էին դիտմամբ թուլակամ անձանց հրավիրել՝ «ներկայացնելու» հայերի դիրքորոշումը Ցեղասպանության, հողերի խնդիրների և Թուրքիայի նկատմամբ գումարային փոխհատուցման պահանջների վերաբերյալ:

Արդյո՞ք այն պատճառով, որ նախատեսել էին մեծ ուշադրությամբ ընտրված հայ՝ թվով քիչ մասնակիցներից ինքնապարտվողական արտահայտություններ դուրս կորզել:

Թուրքական Today՚s Zaman-ի հոկտեմբերի 22-ի համարում «Հարվարդի համալսարանի կողմից թուրք-հայկական երկխոսության նախաձեռնություն» վերնագրով իր հոդվածում Ալի Ասլանը գրել էր. «Հայ մասնակիցները հակիրճ պատասխանեցին հարցին, թե ինչ կանեին, եթե Թուրքիան մի օր ճանաչեր Ցեղասպանությունը. նրանք համաձայնեցին, որ տարածքային պահանջներ չէին լինի»:

Պարոն Ասլանը վստահեցրեց, որ սեմինարի կազմակերպիչներին օգնության ձեռք պետք է մեկնել հայկական հասարակական կարծիքը սխալ ներկայացնելու համար: Այդ պատճառով էլ «հատուկ ուշադրություն դարձվեց, որպեսզի մասնակիցների պրոֆիլը բազմազան լինի»:

Սեմինարի կազմակերպիչներն ամեն ինչ արեցին նաև, որ թուրք չարագործ հանրությունը և հայերի տուժած հանրությունն անարդարացիորեն համեմատվեն՝ որպես «խիստ ահաբեկված երկու քույր հանրություններ և ազգեր»՝ և՛ տուժածին, և՛ հանցագործին դիտելով միևնույն հարթությունում:

Հետաքրքիր է՝ ինչպիսին կլիներ դոկտոր Շտայների արձագանքը, եթե այլք Հիտլերի նացիստական Գերմանիան և նրա զոհը դարձած հրեաներին անարդարացիորեն համեմատեին միևնույն հարթությունում՝ որպես «խիստ ահաբեկված քույր հանրություններ և ազգեր»:

Երբ տուժած հայերի հանրությունը կորցրեց Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի իր հայրենի հողերը, ցեղասպան Թուրքիայի հանցագործ հանրությունը բռնազավթեց զոհերի հայրենի հողերը՝ իրենց անշարժ և շարժական գույքի հետ միասին:

Դոկտոր Շտայների ապուպապ Հենրի Մորգենթաուն, որը Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ դեսպանն էր Թուրքիայում, հիմա պետք է որ հանգիստ չլինի իր գերեզմանում: Դեսպան Մորգենթաուն պաշտոնավարել է ԱՄՆ սիրելի նախագահ Վուդրո Վիլսոնի (1913-1921 թթ.) օրոք:

Եթե դոկտոր Շտայներն ու Բաբիթը և Հարվարդի համալսարանի առաջնորդներն իրոք լրջորեն ցանկանում են աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև իսկական մերձեցմանը, ապա չպետք է իրենց թույլ տան շահագործվել Թուրքիայի քաղաքական խորամանկություններում, որոնց նպատակը հայերին շարունակաբար խաբելն է: Փոխարենը նրանք պետք է Անկարայում հոգեբանական խորհուրդ տրամադրեն մերժողականներին և օկուպանտներին:

Ինքնապարտվողական նման հայերը, որոնք սխալմամբ բնութագրվում են որպես Սփյուռքի և Հայաստան-Արցախի հայերին «ներկայացնողներ», ամբողջ աշխարհի հայերի նույնիսկ մի փոքր տոկոսը չեն կազմում:

Թուրք-հայկական այդ կեղծ «երկխոսությունները» խթանելով՝ Հարվարդի համալսարանը և իր դասախոսական կազմը գիտակցաբար կամ անգիտակցաբար թուլացնում են Ցեղասպանությունից տուժածների՝ հայերի մարդու հիմնարար իրավունքների հիմքերը և թուլացնում արդարության վերականգնման հնարավորությունը:

Իրենց հոգեբանական վնասվածքները «բուժելու» նպատակով ցանկացած պրոֆեսիոնալ «օգնություն» ստանալուց առաջ հայերն առաջին հերթին պետք է անեն հետևյալը.

– վերականգնեն թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի իրենց հայրենի հողերը,

– պետք է փոխհատուցում ստանան իրենց անշարժ և շարժական գույքի հսկայական կորուստների դիմաց, որոնք կրել են թուրքերի պատճառով,

– մեկուկես միլիոն զոհերի արյան դիմաց գումար ստանան,

– պետք է ապաստալինացնեն և վերահայեցնեն բռնությամբ ստալինացված և ներկայում ադրբեջանցիների կողմից գրավված Նախիջևանի, ինչպես նաև Վրաստանի կողմից գրավված Ջավախքի (Ախալքալաք) տարածքները,

– անվտանգ դարձնեն և ամրապնդեն նախկին ստալինացված և մինչև վերջերս ազերիների կողմից գրավված Արցախի Հայկական Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ազատագրումը,

– հունական Կիպրոսի տուժածներին օգնեն ազատագրելու 1974թ. Թուրքիայի լծի տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսը:

Ափփո Ջաբարյան
USA Armenian Life Magazine

This post is also available in: ,