“Ի՞նչ իմաստ ունի Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ…”

“Ի՞նչ իմաստ ունի Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ…”

Հայաստանում գրեթե բոլոր օտարեկրյա դեսպանատներից “Անկախ”-ին հայտնեցին, որ իրենց երկրներում չկան օտարալեզու պետական հանրակրթական դպրոցներ: Մասնավորապես, այդպիսի տեղեկություն հաղորդեցին Բրազիլիայի, Եգիպտոսի, Իրանի, Լիբանանի, Սիրայի, Լեհաստանի, Թուրքմենստանի դեսպանատներից: Դեսպանատների աշխատակիցների խոսքով, իրենց երկրներում կան օտարալեզու դպրոցներ, սակայն դրանք կա’մ մասնավոր են, կա’մ թեքումով կա’մ գործում են իրենց երկրում ապրող ազգային փոքամասնությունների համար:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որը որպես օրինակ, հաճախակի են բերում ծրագրի կողմնակիցները, ապա այո, Վրաստանում կան օտարալեզու դպրոցներ. օրինակ, Վրաստանում կա հայկական 178 հանրակրթական դպրոց, որոնցից 144-ը, ըստ Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ափցիաուրիի, գործում է վրացական բետբյուջեի միջոցներով (պարզ է, որ հայկական դպրոցներ հաճախում են միայն հայերը), ռուսական դպրոցներ, որտեղ, հաճախում են վրացիներ, ռուսներ և մեծամասամբ՝ հայեր, ադրբեջանական դպրոց, որտեղ հաճախում են միայն ադրբեջանցիներ: Նա նաև հայտնեց, որ Վրաստանում կա անգլիական դպրոց, որը մասնավոր է:

Ի դեպ, դեսպանի խորհրդականը նշեց, որ վերջին ժամանակներում, կապված ռուսական դպրոցներում աշակերտների թվի նվազման հետ, մի քանի ռուսական դպրոցներ փակվել են:

Նինո Ափցիաուրին Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ մաքուր հայերենով իր կարծիքը հայտնեց.

“Ի՞նչ իմաստ ունի Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Եթե կառավարությունն ուզում է ուժեղացնել օտար լեզվի իմացության մակարդակը, ճիշտ կլինի հայկական հանրակրթական դպրոցներում խորացնել օտար լեզուների ուսուցումը ”:

Ankakh.com

This post is also available in: ,