«7օր»-ի տեղեկություններով’ Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցից մեկ տասնյակից ավելի ուսուցիչներ են աշխատանքից ազատվել։
-Ճիշտ չէ տեղեկությունը,-«7օր»-ին ասել է թիվ 21 դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Մարիետա Մարգարյանը։-Այսօրվա դրությամբ ոչ մեկին ո՛չ ասել ենք՝ ազատվի, ո՛չ էլ։ Ազատվելու համար էլ հիշեցում են տալիս՝ ըստ օրենքի։ Նման բան չկա՛ մեզ մոտ։ Մենք միայն քննական պրոցեսով ենք զբաղված։
Ի դեպ, տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ ուսուցիչներին դպրոցից հեռացրել են, քանի որ նրանք դեմ են եղել օտարալեզու դպրոցների բացմանը։ Այս կապակցությամբ Մ. Մարգարյանն ասել է.
-Մեզ մոտ այդպիսի քննարկում չի եղել։
Իսկ թե կոնկրետ ինքն ի՞նչ կարծիք ունի օտարալեզու դպրոցների բացման մասին՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալը հրաժարվել է ասել.
-Ես ընդհանրապես իմ կարծիքն այդպես չեմ հայտնում։ Կարծիք հայտնելուց պետք է մտածես, խորանաս դրա մեջ, իսկ ես պատրաստ չեմ դրան, ժամանակ էլ չունեմ,-նշել է Մ. Մարգարյանը։
7or.am