Գրականագետ. Օտարալեզու դպրոցների բացումը լրիվ անիմաստ է

Գրականագետ. Օտարալեզու դպրոցների բացումը լրիվ անիմաստ է

Հայաստանում օտարալեզու դպրոց ավարտած երեխան բավարար մակարդակով չի մանալու մայրենի լեզուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետի դեկան Ռաֆայել Հայրապետյանը: Նրա կարծիքով, նման կրթական համակարգը էլ ավելի կհեռացնի հայ աշակերտին հայոց լեզվից:

«Հայաստանում կա մեկ պետական լեզու` հայերենը եւ սկզբնական կրթությունը պետք է տարվի այդ լեզվով»,- հայտարարեց Հայրապետյանը, հավելելով, որ լրիվ ընդունելի է լեզուների կամ այլ առարկաների գծով խորացված ուսուցմամբ դպրոցների գոյությունը:

«Երեւանի պետական համալսարանին կից ունենք հրաշալի ֆիզմաթ դպրոց, որն ամեն տարի մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ է տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ  նույն մոտեցումը  չկիրառել օտարալեզու դպրոցների հարցում»,-հարց ուղղեց նա, նշելով, որ այս ակմ այն առարկայի խորոացված ուսուցումը երեխային ավելի համալիր կրթություն կտա, քան մեկ լեզվական հիմքից անցնելով մեկ այլ լեզվական հիմքի:

Լրագրության ֆակուլտետի դեկանը անդրադարձավ նաեւ բացվելիք օտարալեզու դպրոցներում կրթության համար վճարին: «Եթե կրթության համար վճարը տարեկան 20 հազար դոլարի է հասնելու, ապա այն հասանելի չէ Հայաստանի բնակչության մեծամասնության համար: Նա, ով ունի բավարար միջոցներ եւ անպայման ցանկանում է, որ իր երեխան օտարալեզու կրթություն ստանա, նա դրան կհասնի երկրի սահմաններից դուրս, իսկ սովորական բնակչության համար այդ գումարն անընդունելի է»,- ասաց նա, հավելելով, որ յուրաքանչյուր հայ երեխա պետք է կրթվի մայրենի լեզվով: «Ոչ մի իմաստ չեմ տեսնում օտարալեզու դպրոցների մեջ»,- ամփոփեց Ռաֆայել Հայարպետյանը:

www.NEWS.am

This post is also available in: ,