Մեր փրկութիւնը նաև մեր արժանապատւութեան և պատմական յիշողութեան մէջ է

Մեր փրկութիւնը  նաև մեր արժանապատւութեան և պատմական յիշողութեան մէջ է

Մեր փրկութիւնը  նաև մեր արժանապատւութեան և պատմական յիշողութեան մէջ է

 

Հայ-թրքական համերգ, հայ-թրքական միջոցառում, ցուցահանդէս, երկխօսութին… Տեղատարափ է Բեռլինում, մի բան, որ կամ միւս երկրներում տեղի չի ունենում և կամ հայ մամուլը չի անդրադառնում:

Մենք անգամներ յիշեցրել ենք, թէ այս բոլորը մակերեսային են և թուրք լայն հասարակութեանը ոչ յուզում է և ոչ էլ հետաքրքրում (յատկապէս Գերմանիայի շուրջ երեք միլլոն թրքական ծագում ունեցող բնակիչներին):

Երբ յիշում ես, որ շուտով լրանալու է  ցեղասպանութեան 100-ամեակը, զարմանում ես ու տարակուսում, թէ արդեօ՞ք մեր ժողովուրդը պատմութիւնից դասեր չի քաղել:

Եվ ինչո՞ւ է այս բոլորը կատարվում Գերմանիայում և յատկապէս Բեռլինում: Խնդիրը  հասկանալի է: Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակիցն էր ու մեղսակիցը: Օժանդակեց երիտթուրք-պարագլուխների փախուստը  Բեռլին և նրաց չյանձնեց Կ. Պոլսոյ ռազմական արտակարգ ատեանին (1919-1920), որտեղ նրանք հեռակայ կարգով մահապատժի էին ենթարկուել… Եվ  այսօր էլ Գերմանիան շարունակում է Թուրքիայի դաշնակիցը մնալ: Չմոռանանք նաև, որ Գերմանիայի արտգործ նախարարութինն էր վերը նշվածի կազմակերպիչը: Այդ անցեալում, իսկ այսօր հայ-թրքական «երկխօսութիւնների» հովանաւորողն ու ֆինասաւորողն է: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը ցայսօր Հայոց ցեղասպանութիւը որպէս այդպիսին չի ճանաչել:

Եթէ գերմանացիները հոլոքոստը չճանաչէին, չդատապարտէին և հատուցում չւճարէին, հրեաները  պատրաստ կլինէի՞ն գերմանացիների հետ միասնաբար ելոյթներ ունենալ: Իրականութին է, որ Թուրքիան ցեղասպանութիւնը ժխտում է, մեր հայրենիքի մեծ մասը բռնագրաւել է, կործանում է հայկական ճարտարապետական կոթողները, թրքացրել է բոլոր հայկական աշխարհագրական անունները… օրնիբուն լուտանք է տեղում հայ ժողովրդի գլխին և կանգնած է իր արիւնակից ադրբէյջանի կողքին: Հայ անունը Թուրքիայում հաւասար է դաւաճանի ու ենթարկվում է արհամարհանքի:

Բեռլինի հայ եկեղեցական միութեան երգչախումբը երկու տարի առաջ ընկաւ «անադոլու քյուլթուր» կազմակերպութեան ծուղակը և թուրքերի հետ միասնաբար ելոյթ ունեցաւ` կատարելով «թուրք-կոմիտասի» երգերից, ինչպէս ներկայացված էր վերը յիշուած կազմակերպութեան կայքէջում՝ աւելացնելով «Երաժշտութիւնը, որ դուք վայելեցիք, Թուրքիայի հայ փոքրամասնութեան կորած մշակոյթի մասնիկներն էին , որոնց գտել, հավաքել և պահպանել է Մուստաֆա Քեմալը»:

Իհարկէ, այս միջոցառումների յայտագրութիւններում, մասամբ նաև ելոյթներում չի յիշւում հայոց ցեղասպանութեան, բռնագաղթի և կամ խլուած հայրենիքի մասին: Յաճախ գերմանացի այցելուները զարմացած հարց են տալիս, եթէ այսպիսի սիրալիր յարաբերութեան մէջ են հայերն ու թուրքերը, ապա ինչու՞ սահմանները առ այսօր փակ են:

Խնդիրը աւելի պարզաբանելու համար, Ձեր ուշադրութեանն ենք հրաւիրում, մեր բողոք նամակը` հասցէագրուած «Եւրոպական ակադեմիայն և Ֆ. Նաուման հիմնադրամին»:

 

 

 

 

 

 

Դոկտ. Ժիրայր Քոչարեան

Kühlebornweg 22

12167 Berlin

Tel.:030/7713822

g.koutcharian@web.de                                                                                                                       

                                                                                           

                                                                                 

                                                                                            06.09.2012

 

 

 

Friedrich Naumann-Stiftung für Die Freiheit

 

Karl-Marx-Straße 2

14482 Potsdam

 

Europäische Akademie Berlin

Herrn Prof. Dr. Eckart D. Stratenschulte

 

Bismarckallee 46/48

14193 Berlin

«Climbing the Mountain-հայ.-թրքական երկխօսութիւն», 04.09.2012

 

Յարգելի Տիկնայք և Պարոնայք,

Շատ յարգելի Պարոն Պրոֆ.Դոկտ. Շթռաթենշուլթէ,

 

Դեռևս ամիս էլ չի անցնում, որ «չբախտաւորւենք» հայ-թրքական համերգ, հայ-թրքական ցուցահանդէս կամ ինչպէս հիմա` Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կազմակերպած հայ-թրքական երկխօսութեամբ:

Միայն թէ այս ամենը արտաքին խաբկանք է: Իրականութեան մէջ այս միջոցառումները որևէ ազդեցիկ դաստիրակչական նշանակութիւն չունեն, իսկ այս երկխօսութիւնը բնաւ էլ չի ներկայացնում Թուրքիայի մեծամասնութեան կարծիքը հայերի և Հայաստանի նկատմամբ:

Ֆ. Նաումանի հաստատութեան վերջին միջոցառումը  բացառութիւն չի կազմում, յատկապէս, որ երկխօսութիւնը իրականացնում են  երկու կանայք, որոնցից մէկը հայուհի է,  իսկ միւսի տատն է եղել հայուհի: Նա պատկանում է հայ երեխաների այն խմբին, որը 1915թ.խլւելով իրենց մայրերից` բռնությամբ ստիպել են դառնալ թրքական ընտանիքների «անդամներ»:

ՄԱԿ-ի ցեղասպանութեան հանցագործութիւնները կանխելու և դրա համար պատժի մասին քոնվենցիան (1948)երեխաների յանձնումը մարդկային մի խմբից միւսին համարում է ցեղասպանութեան հանցագործութեան հինգ բաղկացուցիչ մասերից մէկը:

Այս առնչութեամբ պէտք է նշել, թէ նրանք, ովքեր Թուրքիայում հայկական ծագում ունեն, գտնւում են հասարակութեան եզրում և կարծիք արտայայտելու իրաւունք չունեն, սակայն պաշտօնեաների և դիւանագէտների կողմից նրանց ժամանակ

առ  ժամանակ խօսք է տրվում  ցուցադրելու արտասահմանին Թուրքիայի մեծահոգութիւնը փոքրամասնութիւնների նկատմամբ:

Եւ  ինչու՞ պիտի ամէն անգամ յատկապէս տիկին Չեթինը ներկայանայ որպէս «ալիբի-թրքուհի»: Այս շատ բարձր գնահատելի տիկինը բնաւ էլ թուրք հասարականութեան մեծամասնութեանը բնորոշ ներկայացուցիչ չէ: Այդ մեծամասնութիւնը, լինի այդ  Թուրքիայում թէ Ադրբէյջանում, բնաւ էլ իրեց ինքնութիւնր չեն կապում իսլամացած-թրքացած հայուհիների  շառաւիղների, այլ անցեալի և ներկայիս ոճրագործների հետ: Ասածիս վառ ապացույցն է փողոցների, հրապարակների, դպրոցների, կամուրջների, գրադարանների և մինչև անգամ մզկիթների անվանակոչումը ցեղասպանութեան գլխաւոր ոճրագործների անուններով, դրանց շարքում նաև` Թալաթի:

Եւրոպական Ակադեմիայի  և Ֆ. Նաումանի հիմնադրամի կողմից կազմակերպուած միջոցառման ծանուցման մէջ, առկայ էին երկու մոլորացնող հանգամանքներ, որտեղ գրուած էր «1993թ. սկսեալ Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակւել են, որով  և երկու երկրների յարաբերութիւնները խախտուած են: Մի՞թե Դուք անուանու՞մ էք այդ քաղաքական կրթութիւն»: Ինչո՞ւ այսքան տարտամ:

1993-ին Թուրքիան միացաւ Ադրբէյջանի` 1989-ից սկսած  Հայաստանի շրջափակմանը` հակառակ ժողովրդների միջազգային իրավունքներին:

Մարդկութիւնը  դատապարտել է երկու շրջափակումներ` Երկրորդ Համաշխարհային պատերազմի օրօք Լենինգրադի և յետպատերազմական ժամանակաշրջանում Բեռլինի շրջափակումները, նոյն մարդկութիւնը սակայն անտարբեր է ամբողջ մի երկրի՝ Հայաստանի շրջափակման նկատմամբ, այն էլ 19 տարիներից ի վեր:

Նաև Դուք էք խուսափում շրջափակմանը կամ ցեղասպանութեանը իրաւաբանական լուրջ գնահատական տալուց:

Երբ Դուք Ձեր յայտագրի ծանուցման մէջ խօսում էք «ընդունել նոր տեսահորիզոններ», բնաւ էլ չէք ենթադրում, թէ թուրքերը վերջապէս ճանաչելու են Օսմանեան սուլթանութեան 3,50 միլլոն քրիստոնեաների ցեղասպանութիւնը (1914թ. վիճակագրութեան համաձայն Փոքրասիայում ապրում էին 5 միլլոն քրիստոնեաներ), այլ սպասում էք, թէ հայրը ցեղասպանութեան ճանաչման և հայրենիքի իրաւունքների պահանջից հրաժարւեն, որպէսզի մենք դարձեալ ոչ մի բան չպարտաւորեցնող երկխօսութեամբ ուրախանալ կարողանանք:

Բերենք  Անքարայի թալաթ փաշայի նորակառոյց շքեղ մզկիթը որպէս օրինակ: Թուրքը, որ աղօթում է այդ մզկիթում կամ անտեսում է, թէ ում անունն է կրում այն և կամ լաւ տեղեակ է և յատկապէս դրա համար է գնում այնտեղ` աղօթելու: Ընդհանրապէս իմաստ ունի՞ ցեղասպանութիւնից հրաշքով վերապրած սերունդների ժառանգները այսպիսի թուրքերի հետ (և մենք խօսում ենք մեծամասնութեան մասին) «երկխօսութեան» մէջ մտնեն:

Ինչո՞ւ պիտի հայերը մարդկանց հետ խօսեն, որոնք նրանց «դավաճաններ» են անվանում և մեղադրում  հարիւր հազարաւոր մուսուլմանների (թուրքերի) կոտորածների համար և նպատակադրած հայոց մշակոյթի յուշարձանները ոչնչացնում, աշխարհագրական անվանումները թրքացնում, իսկ «հայ» բառըգործածում են մէկին ամենաահավոր վիրավորանք հասցնելու համար: Ռամիլ Սաֆարովը, որը Բուդափեստում նատոյի միջոցառման պահին (գործընկերութիւն խաղաղութեան համար 2004թ.) , հայ համակուրսեցուն քնի մէջ կացնի 16 հարուածներով սպանել և միւս հային վիրավորել էր, վարակուած էր Թուրքիայում պանթուրքիստական ոգով, որտեղ նա 1992-2000թթ. ստացել էր իր զինւորական կրթութիւնը:

Բնորոշ  է, որ այս անգութ խոշոր ոճրագործը  իր հայրենիքում՝ Ադրբէյջանում օրինակելի ազգային հերոսի մակարդակին է բարձրացւում, ներման է շնորհւում

իր երկրի նախագահի կողմից, զինւորական  բարձր կոչում է ստանում ինչպէս նաև հասարակական յարգանքի է արժանանում: Այնքան ժամանակ, քանի դեռ մարդասպանները կացինով են շրջում, ի՞նչ երկխոսութեան մասին է խօսքը:

Ձեր պարտականութիւնը չէ արդյօ՞ք որպէս Օսմանեան սուլթանութեան նախկին դաշնակիցի շառավիղներ  զբաղուէիք թուրք ու ադրբէյջանցի մեծամասնութեան հետ: Յատկապէս նկատի առնելով Ֆրիդրիխ Նաումանի* խիստ հակահայկական արտայայտութիւնները, որի անունն է կրում Ձեր հիմնդրամը:

Ձեր պարտականութիւնը չէ՞ տեղեկատուական աշխատանք տանել գոնէ Գերմանիայի թրքական ծագում ունեցող բնակչութեան մէջ` նրանց մասնակից դարձնելով իրենց իսկ սեփական պատմութեանը:

Ամփոփում: Ոչ մի բանով չպարտավորեցնող, առերևոյթ երկխօսութեամբ, այն էլ համարեայ նոյն կարծիքի տէր զոհի ժառանգների միջև, որևէ արդյունքի չէք հասնելու: Սկսէք աշխատել արդյունավէտ, դիմէք ատելութեամբ լեցուն թրքական համայնքներին, Գերմանիայում և արտասահմանում: Օրինակի համար դիմէք Նոյքեօլնի «շեհիդլիք-մզկիթի» **միութեանը և զբաղւէք նրանց ցեղասպանութեան պարագլուխների, անձի տարօրինակ պաշտամունքի հետ առնչվող հարցերով, եթէ իհարկէ դրա քաջութիւնը ունենաք: Մի ստիպէք շարունակ ցեղասպւնութինից հրաշքով վերապրած մարդկանց ժառանգներին անիմաստ մասնակցել «երկխօսութեան»:

 

 

Յարգալից բարևներով՝

 

Դոկտ. Ժիրայր Քոչարեան

 

*Ֆրիդրիխ Նաումանը (1860-1919) աստուածաբան, դիվանագէտ պատկանում  էր այսպէս կոչուած «լիբերալ-իմպերիալիստների» խմբին, ցանկանում էր մեծ ու հզօր Թուրքիա, որպէս Գերմանիայի դաշնակից: Հայերն ու հայկական հարցը խոչնդոտում էր այդ դաշնակցութեանը (տես նրա հեղինակած գիրքը, Asia,Berlin-Schöneberg,1899): Նա դէմ էր Յ. Լեփսիուսին և նրա գործընկերներին:

 

**Տրապիզոնի դահիճ Ջեմալ Ազմին, Դոկտ. Բէհաէդին Շաքիր և Թալաթը թաղուեցին Բեռլինի Նոյքեօլն շրջանի Քոլոմբիադամի թրքական գերեզմանոցում: 1943թ. Մարտին Թալաթի դին տեղափոխւեց Կ. Պոլիս, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Ֆրանց Ֆոն Փափնի օժանդակութեամբ և ներկայութեամբ: Վերջերս այդ գերեզմանոցում կառուցւել է մի շքեղ մզկիթ՝ «շեհիտլեր» անունով (մարտիրոսների մզկիթ), ինչպէս նաև նորոգւել են Բեռլինի թուրք աշխատաւորների դրամական օժանդակութեամբ, շքեղ մարմարով այդ երկու ոճրագործների գերեզմանները, որով էլ սկսւել է արդէն նաև Թուրքիայի սահմաններից դուրս այս երկու հանցագործների նկատմամբ անձի պաշտամունք:

This post is also available in: ,