«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի մասին

Շատերն են արդեն լավատեղյակ, որ միջազգային ասպարեզում, ինչպես նաև բուն Հայաստանում համակարգված բնույթ են ստացել հակահայկական քարոզչության տարատեսակ դրսևորումները՝ չարամիտ ապատեղեկատվությունը, Հայության հանդեպ ատելության սերմանումը, ներազգային թշնամության բորբոքումը, Հայոց պատմության լկտի և համընդհանուր կեղծումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հետևողական ժխտումը։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» առգիծ եռալեզու ծրագրի նպատակը մեր ազգային արժանապատվության պաշտպանությունն է՝ Հայաստանի ու Հայության շահերի դեմ ուղղված գաղափարական հարձակումներն ամբողջապես բացահայտելու, դրանց համարժեքորեն հակադարձելու, ապա և չեզոքացնելու միջոցով։

Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս հանրությանը պատշաճորեն տեղեկացնել Հայաստանի, նրա անցյալի և հայ ժողովրդի արդարություն ստանալու անօտարելի իրավունքի մասին։

Հուսով ենք՝ մեր այս նախաձեռնությունը կստանա Հայաստանում և Սփյուռքում գործող բազմաթիվ շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների աջակցությունը։

This post is also available in: ,